03  08  2019

Մանկապարտեզի կոլեկտիվը վթարի է ենթարկվել․ կա 18 վիրավոր․ Shamshyan.com

Մանկապարտեզի կոլեկտիվը վթարի է ենթարկվել․ կա 18 վիրավոր․ Shamshyan.com

Օգոստոսի 3-ին, ժամը 13:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: 

Ըստ նախնական տեղեկության 8 հոգի հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վնասվածք է ստացել 18 մարդ: Ըստ կայքի՝ ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Ճամբարակ ավտոճանապարհի Գոշ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյուներին և առաջ ընթանալով՝ հայտնվել ձորակում։

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են , որ ավտոմեքենայում եղել են Կոտայքի մարզի Գառնի գյուղի մանկապարտեզի կոլեկտիվը, ովքեր մեկնում էին Գոշավանք։ Ավտոբուսում էլ եղել են 25-ից ավելի ուղևորներ։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ