02  08  2019

«Սանիթեք»-ը կդիմի արբիտրաժային դատարան



«Սանիթեք» ընկերության տնօրենն առաջարկում է կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ, որոնք կլուծեն մայրաքաղաքում ստեղծված իրավիճակը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ Լիբանանաից ուղիղ տեսակապով ասաց ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը:

Միաժամանակ «Սանիթեքը» քաղաքապետարանից որոշ պահանջներ ունի. «Անգամ քաղաքապետը 2018-ի հոկտեմբերին եղավ «Նուբարաշենի» աղբավայրում և ցույց տվեց, թե ինչպիսի վիճակում է այն գտնվում: Մենք պահանջում ենք, որ քաղաքապետարանը ներդնի թափոնների հեռացման լայնածավալ քաղաքականություն, այդ քաղաքականության վերահսկողության ուժեղացում, վերանայել պայմանագրի արժեքը՝ ունենալով փորձագիտական եզրակացություն, որը կգնահատի «Սանիտեք»-ի կողմից մատուցվող ծառայությունների առևտրային արժեքը, ընդլայնել պայմանագրի պայմաններ, ետ վճարել մինչ այս իրականացված տուգանքները»։

Ընկերությունն այժմ սպասում է քաղաքապետարանից դուրս կգան կոնտակտի, իսկ եթե դա չլինի, իրենք կդիմեն արբիտրաժ:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ