02 08 2019

«Սանիթեքը» ենթարկվում է ագրեսիվ վարչական ճնշումների. Նիկոլաս Թավիլ



«Միակ պատճառը, որը պայամնաավորված էր մամուլի ասուլիսը Վրաստանում անցկացնելուն, կաված է այն բանի հետ, որ «Սանիթեք» ընկերությունը տևական ժամանակ է և ներկայումս էլ շարունակում է ենթարկվել ագրեսիվ վարչական ճնշումների»,- այսօր՝ օգոստոսի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեսակապով Լիբանանից ասաց Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը:

Ընկերության տնօրենը նշում է, որ ճնշումներից մեկն այն քրեական գործն է, որը հարուցվել է «Սանիթեք»-ի նկատմամբ 2019թ-ի փետրվարին. «Քրեական գործն անօրինական է և անհիմն: Այն քաղաքապետարանի կողմից կազմակերպված է, որպեսզի սպառի ընկերության ֆինանսական ռեսուրսները, անարդար ու խտրական ճանապարհով սեփականություն բռնագրավելու համար՝ ելնելով իշխանության շահերից: Չպետք է մոռանալ անցյալի մանուրքները, որ «Սանիթեքի» հետ պայմանագրի խզումը քաղաքական որոշում է»,-ասաց Թավիլը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ