31  07  2019

Հրդեհաշիջմանն օգնության շտապող մեքենան գլորվել է ձորը



Հուլիսի 30-ին, ժամը 10:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հուլիսի 29-ին Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին հրդեհաշիջմանն օգնության շտապող հրշեջ-փրկարարական ավտոմեքենան գլորվել է ձորը:

Այն դուրս բերելու համար դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ժամը 19:45-ին հատուկ տեխնիկայի օգնությամբ հրշեջ-փրկարարական ավտոմեքենան դուրս է բերվել ձորից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ