31 07 2019

Դադարեք սպառողներին մոլորեցնել. Ռուբեն Հայթյանը՝ տնտեսվարողներին



«Արտադրում են մի ապրանքատեսակ, բայց նմանակում են թթվասերին, որը թթվասեր չէ: Մեկը անունը դրել է «Սինյորա Ֆլորա», մյուսը՝ «Արարատյան», մեկ ուրիշն էլ՝ «Էջմիածին», բայց դրանց պարունակությունը բացարձակ կապ չունի թթվասերի հետ: Տուփը նշումներով նմանակում է թթվասերին, միայն տուփի վրա մանր տառերով գրված է՝ կաթնայուղի փոխարեն բուսական յուղ է պարունակում: Դա պետք է այլ ձևաչափով պատրաստեն որպեսզի չմոլորեցնեն: Դա կոչվում է սպառողներին մոլորեցնելու երևույթ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը:

Նա հորդորեց պատկան մարմիններին ստիպել տնտեսվարողներին այդ խորամանկությունը վերացնեն պատրատսեն իրենց արտադրանքը, լցնեն համապատասխան այլ տարաների մեջ որպեսզի տարբերվի, ինչպես յոգուրտը թթվասերից:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ