31 07 2019

Օդի ջերմաստիճանը Երևանում և որոշ մարզերում կհասնի 40 աստիճանի

Օդի ջերմաստիճանը Երևանում և որոշ մարզերում կհասնի 40 աստիճանի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում` 

Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի  31-ին կբարձրանա 4-5 աստիճանով, օգոստոսի 2-3-ը նույնքան կնվազի։

Երևան քաղաքում՝Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ը երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ