30 07 2019

Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը

Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը

82 տարեկանում մահացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նրա որդին։

Երվանդ Ղազանչյանը իր դերասանի կարիերան սկսել է 1949 թվականից՝ աշխատելով Պատանի հանդիսատեսի թատրունում։  Որպես ռեժիսոր աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնումԱյնուհետև՝ Գյումրու պետական թատրոնում, 1974 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։Ղազանչյանը եղել է նաև Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն։ 1995-2007 թթ նախագահել է Հայաստանի թատերական գործիչների միությունը։ 

Հայ թատրոնում բեմադրել է հայ եւ արտասահմանյան դասականների մի շարք ստեղծագործություններ` Սարտրի «Անթաղ մեռելներ», Ա.Շիրվանզադեի «Պատվի համար», «Մորգանի խնամին» (ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ), Ֆ.Դոստոեւսկու «Ապուշը», «Ոճիր եւ պատիժ», Ժ.Հարությունյանի «Հարսանիք», «Պարոն Բաբիկը եւ ուրիշները», Բ.Բրեխտի «Կուրաժ մայրիկը», Ֆ.Լորկայի «Արյունոտ հարսանիք», Ե.Չարենցի «Երկիր Նաիրի», Սոլտիկով-Շչեդրինի «Մի քաղաքի պատմություն», Վ.Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ», «12-րդ գիշեր», Սանինի «Ես մարդ եմ», Մոլիերի «Քաղքենին ազնվական», Ն.Գոգոլի «Ամուսնություն», Ժ.Անանյանի «Ես եմ, եկել եմ», «Տեր, մի թող մեզ անտեր», «Մեռնելու էլ իրավունք չունիմ», Արիստոֆանեսի «Լիսիստրատե», Հ.Պարոնյանի«Ատամնաբույժն արեւելյան» (ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ), Կ.Խոդիկյանի «Լիր արքայի ծաղրածուն» եւ այլն:

1974թ-ից դասավանդում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում (1991թ-ից` պրոֆեսոր): 1995-2007թթ եղել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը: 1986թ. պարգեւատրվել է ՀՀ Պետական մրցանակով, 2005թ.` «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչումով, 2008թ.` Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով: 1974թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2004թ.` ժողովրդական արտիստի կոչման, 2015թ.` ՀՀ նախագահի մրցանակին (Տ.Չուխաճյանի «Կարինե» օպերետի համար), 2017թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ