30 07 2019

Ինչո՞ւ է քաղաքացին մաքսատանն ինքնավնասում արել. ՊԵԿ-ի պարզաբանումը

Ինչո՞ւ է քաղաքացին մաքսատանն ինքնավնասում արել. ՊԵԿ-ի պարզաբանումը

ՊԵԿ-ը պարզաբանում է հրապարակել Բագրատաշենի մաքսակետում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, երբ մի քաղաքացի ինքնավնասում էր արել:

«ՀՀ ՊԵԿ Արեւելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսակետում հուլիսի 29-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ ի պատասխան Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցների ՀՀ ներմուծած մոտ 1 տոննա միրգը մաքսազերծելու օրինական պահանջի, քաղաքացին փորձել է խուսափել բեռի որոշ մասը ձեւակերպելուց` ինքնավնասման դիմելու միջոցով:

Մաքսային մարմինների աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց, որտեղ, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո, քաղաքացին վերադարձել է մաքսակետ, ավարտել մաքսային ձեւակերպման աշխատանքները, ստացել իր բեռը եւ հեռացել»,- նշվում է հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ