26 07 2019

Ուկրաինայի ԿԸՀ-ն հայտնել է արտահերթ ընտրությունների արդյունքները

Ուկրաինայի ԿԸՀ-ն հայտնել է արտահերթ ընտրությունների արդյունքները

Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը  հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արձանագրությունների 100 տոկոսը: Ըստ արձանագրության՝  նախագահ Վլադիմիր Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցությունը հավաքել է 43,16% ձայն: Այս մասին հաղորդում է  ria.ru-ն:

Երկրորդ տեղում է Յուրի Բոյկոյի «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցությունը՝ 13,05%,  նրան հաջորդում է՝ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցությունը՝ 8,18% ձայնով:

Նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխությունը»  հավաքել է  8,10%, իսկ  երաժիշտ Սվյատոսլավ Վակարչուկի «Ձայն» կուսակցությունը 5,82%:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել էին հուլիսի 21-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ