26  07  2019

Սևանա լճում ծաղկման պրոցեսը ավարտված է

Սևանա լճում ծաղկման պրոցեսը ավարտված է

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնը հուլիսի 22-23-ն իրականացրել է Սևանա լճի ջրի որակի հերթական մոնիթորինգը. ջրի որակի հետազոտություններն իրականացվել են Մեծ և Փոքր Սևանների ամբողջ ծավալով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալի օգնական Դիանա Երիցփոխանցը:

Նա, մասնավորապես, նշել է.

 «Համաձայն դաշտային ուսումնասիրությունների և առաջնային ֆիզիկաքիմիական անալիզների արդյունքների Սևանա լճում լուծված թթվածնի պարունակությունը մակերևութային շերտում 5-6 մգ/լ է, իսկ հատակամերձ շերտում (Մեծ Սեւանում 20-30մ խորություններում, իսկ Փոքր Սեւանում՝ 60-80մ) 4-5 մգ/լ: Թթվածնի դիտված քանակությունը բավարար է ջրային կենդանական աշխարհի պահպանման համար: Հատակամերձ շերտում թթվածնազրկություն (anoxia) չի դիտվում:

Լճի մակերևութից մինչեւ 20 մ խորություն ֆոսֆորը ամբողջովին յուրացվել է ջրիմուռների կողմից և ծաղկման պրոցեսը ավարտված է: Լճում սկսվել է ջրիմուռների քայքայման պրոցեսը, ինչն ուղեկցվում է կալցիումի ակտիվ անջատմամբ և լճում պղտորության առաջացմամբ: Այս պրոցեսների արդյունքում Մեծ Սևանում ջրի թափանցիկությունն ըստ Սեկի դիսկի 3.5-5 մ է, իսկ Փոքր Սևանում՝ համեմատաբար ցածր է՝ 1.0-2.8 մ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ