26 07 2019

Ուշադրություն․ Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է

Ուշադրություն․ Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում հուլիսի 26-29-ը` կեսօրից հետո, հյուսիսային առանձին շրջաններում  սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:  Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-ին կնվազի 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում հուլիսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։

Երևան քաղաքի հուլիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`          39.70C (1966 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`              13.80C (1988 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`         26.60C  

Գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ