25 07 2019

Գործատուն պետք է հասկանա, որ ստրուկ չի վարձել. Վահրամ Թոքմաջյան



«Ցավոք Հայաստանում ունենք մի իրավիճակ, որ տարբեր պատճառներով կարող է ցանկացած աշխատողի իրավունք ոտնահարվել և դա կարող է չարժանանալ համապատասխան գնահատականի կամ իրավական լուծման: Դա տարբեր հասարակրգերի ժառանգություն է»,- «Քաղաքական երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային իրավունքների իրացման վերաբերյալ քննարկաման ժամանակ  Yerevan.today-ի հետ զրույցում ասաց պատմաբան Վահրամ Թոքմաջյանը:

Մատնանաշելով խնդիրները Թոքմաջյանը նշեց, որ առկա են աշխատողի աշխատանքային պայմանների, աշխատանքային իրավունքի, սոցիալական վիճակի, բովանդակային մասնակցության խնդիրներ. «Խորքային է խնդիրը մասնավոր հատվածում: Այստեղ շատ բան կարգավորված չէ, սկսած գործատու-աշխատող հանցավոր համաձայնությունից, որը նորություն չէ. աշխատավարձի քիչ գրանցում, հարկային բեռի խուսափում, սրանից բխում է, որ գործատուի թևերը բացվում է և նա ստանում է ոչ իրավաչափ գերակայություն աշխատողի նկատամամբ: Շատ կարևոր է՝ պետությունն ունենա գործիքակազմ՝ առանց գործատուին վնասելու ամեն դեպքում միջամտի այդ գործընթացին և կարողանա պաշտպանել աշխատողի շահերը»,- ասաց Թոքմաջյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ