25 07 2019

Աշխատանքային օրենսգրքում սպասվում են գլոբալ փոփոխություններ. Ժորա Սարգսյան



«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հիմա ակտիվ իրականացվում է աշխատանքային օրենսդրության փոփոխությանն ուղղված աշխատանքներ և բնականաբար մենք կարևորում ենք հանրային հարթակից առաջարկները»,- «Քաղաքական երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային իրավունքների իրացման վերաբերյալ քննարկաման ժամանակ  լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական նախարարության զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:

Նա նշեց, որ ինտենսիվ աշխատանքներ են իրականցնում այդ փոփոխությունների համար սակայն ժամկետներ չնշեց, թե երբ այդ փոփոխությունները կներկայացնեն Ազգային ժողով. «Գլուբալ փոփոխություններից է՝ մի շարք հոդվածների դրույթների համապաստախանեցում միջազգային կոնվենցիաներին, օրինակ հարկադիր աշխատանքի սահմանում, որև մինչև այս Աշխատանքային օրենսգրքում առկա չի եղել, գործադուլին վերաբերող որոշակի կարգավորումներ, որոնք այս պահին առկա չեն աշխատանքային օրեսնգրքում, որոնք հնարավորություն կտան գործադուլ իրականացնելու գործընթաներն ավելի պարզեցնել, ամենամյա արձակուրդին վերաբերող որոշակի հստակեցում, որոնք այս պահին առկա չեն և որոշակի դեպքերում գործատու-աշխատող իրավահարաբերություններւմ որոշակի խնդիրներ են առաջացնում»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ