23 07 2019

Թուրքիայում ՀՀ քաղաքացու են ձերբակալել

Թուրքիայում ՀՀ քաղաքացու են ձերբակալել

Թուրքիայի հյուսիսարևելյան հատվածում գտնվող Տրապիզոն քաղաքում իրավապահ մարմինների աշխատակիցները Հայաստանի քաղաքացու են ձերբակելել: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն՝ հղում անելով թուրքական աղբյուրներին:

Haberler պարբերականի հաղորդմամբ՝ թուրքական ոստիկանությունը տեղեկացրել է, որ մաքսանենգության դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի քաղաքացու մոտ, որի անունը չի նշվում, 650 տուփ ծխախոտ և 22 շիշ ոգելից խմիչք է հայտնաբերվել:

Ձերբակալված տղամարդու նկատմամբ խափանման միջոցի ընտրման մասին տեղեկություն չի հաղորդվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ