23  07  2019

«Լույս»-ն առաջարկում է բարձրացնել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը

«Լույս»-ն առաջարկում է բարձրացնել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը

Երևանի քաղաքապետարանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մենք բազմիցս խոսել ենք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հատկապես մասնագիտական օղակների աշխատավարձերի համաչափ բարձրացման անհրաժեշտության մասին:Մենք դեմ էինք աշխատավարձերի բևեռացված բարձրացմանը, երբ քաղաքապետի աշխատավարձը պետք է կրկնապատկվեր, իսկ մասնագիտական օղակներինը բարձրացվեր մեկ քառորդով:

Նախագծի հետկանչից հետո քաղաքապետը այդպես էլ չներկայացրեց նոր նախագիծ անբավարար թողնելով աշխատակազմում առաջացած սպասումները:Ներկայացված հավելվածով մենք առաջարկում ենք աշխատավարձերի շուրջ 30%ով համաչափ բարձրացում, որը տեղի չի ունեցել անցած 8 տարիների ընթացքում: Քաղաքապետին առաջարկում ենք քննարկել դրույքաչափերը և ավագանու արտահերթ նիստով հաստատել այն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ