22  07  2019

Հրդեհների քանակը 2.1 անգամ ավելացել է

Հրդեհների քանակը 2.1 անգամ ավելացել է

Հայաստանում 2019 թվականի 6 ամսվա ընթացքում գրանցվել է հրդեհների աննախադեպ աճ, հատկապես՝ խոտածածկ և բուսածածկ տարածքներում: 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության  պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանը` ընդգծելով, որ  2019 թվականի հուլիսի 1-20-նն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 1200-ից ավելի հրդեհ, որոնց ճնշող մեծամասնությունը եղել է խոտածածկ և բուսածածկ տարածքներում:

«Համեմատելով 2018 թվականի առաջին կիսամյակի հետ՝ կարող եմ ասել, որ 2019 թվականի առաջին կիսամյակում ընդհանուր հրդեհների քանակը 2.1 անգամ ավելի է: Խոտածածկ տարածքներում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի մոտ 4 անգամ ավելի շատ հրդեհ ենք ունեցել»,- նշեց Հայրապետյանը:

Հայրապետյանն ընդգծեց, որ ընթացիկ տարվա 6 ամսվա ընթացքում հրդեհների աճ գրանցվել է մայիս և հունիս ամիսներին:

«Հրդեհների առաջացման հիմնական պատճառը մարդկային գործոնն է՝ հիմնականում ծխախոտի մնացորդը նետելը, հանգստյան գոտիներում աղբ թողնելը և այլն: Այդ իսկ պատճառով ՀՀ ԱԻՆ-ը կոչ է անում քաղաքացիներին լինել ավելի զգոն և պահպանել հրդեհային անվտանգության կանոնները»,- ասաց Հայրապետյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ