18  07  2019

ԱԱԾ տնօրենը ևս այցելել է Իջևան

ԱԱԾ տնօրենը ևս այցելել է Իջևան

Հուլիսի 17-ից իրավիճակը թեժ է Իջևանում։ Այստեղ բողոքի ցույց էր, բախում ոստիկանների հետ, կան վիրավորներ ոստիկանների և քաղաքացիների շրջանում, ձերբակալվածներ, գործերի հարուցումներ։

Հուլիսի 18-ին մի քանի տասնյակ ավտոբուսներով ոստիկաններ տեղափոխվեցին Իջևան։ Իջևանում է նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Այդ մասին լուսանկար է հրապարակել ԱԱԾ ֆեյսբուքյան էջը։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաների պատճառը վառելափայտի համար ծառ կտրելու արգելքն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ