17 07 2019

Սևանա լճի ջրիմուռները թունավո՞ր են. լարված քննարկում



«Սևանա լիճը միշտ է ծաղկել և մինչ հիմա մարդ չի մահացել: Սևանին պետք է վերաբերվել նորահարսի պես, ամեն ինչ չէ, որ պիտի բարձրաձայն ասել»,- Ազգային ժողովում «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանը՝ պատասխանելով ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ, «SOS Սևան» նախաձեռնության անդամ Լուսինե Համբարյանի ելույթին այն մասին, որ լճի ջրում կատարված փորձաքննությունն ապացուցել է, որ ջրում առկա ջրիմուռները թունավոր տեսակների են ու վտանգավոր են մարդու ու բնության համար։

«Հիմա ինչո՞ւ եք էս ամեն ինչը ասում։ Դուք կառավարությունում այդ հարցը բարձրացրեք` նեղ շրջանակում, որ ամեն մեկն իր աշխատանքն անի»,- վրդովվեց Մադաթյանը՝ նշելով, որ այդ հայտարարություններից հետո մարդիկ չեն գալիս Սևան հանգստանալու, փոխարենը գնում են Վրաստան կան այլ երկրներ:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ