17 07 2019

ՄԻՊ-ը ուսումնասիրում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը



Հուլիսի 17-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ստացել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների գրավոր դիմումը: Նրա խոսքով՝ այս պահին ուսումնասիրում են բարձրացված մտահոգությունները:

Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ հունիսի 27-ին առաջին ատյանի դատարան միջնորդություն են ներկայացրել` Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ, որը դատարանն անտեսում է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ