16 07 2019

Այս տարի 14.4 տոկոսով ավելի օտարերկրացի է ժամանել Հայաստան. Նիկոլ Փաշինյան

Այս տարի 14.4 տոկոսով ավելի օտարերկրացի է ժամանել Հայաստան. Նիկոլ Փաշինյան

Այս տարվա առաջին 6 ամիսների տվյալներով՝ 14.4 տոկոսով ավելի օտարերկրացի է ժամանել մեր երկիր, քան նախորդ տարվա առաջին վեց ամիսներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Զբոսաշրջության սեզոնը, ի դեպ, նոր-նոր է սկսվում: Հույս ունեմ մեր տնտեսվարողները՝ սկսած տաքսու վարորդներից վերջացրած կրպակավարներով, լավ կընդունեն ժամանող զբոսաշրջիկներին:

Մեր երկրից լավ տպավորություններով վերադարձած ամեն զբոսաշրջիկ բարձրացնում է Հայաստանի միջազգային համարումը եւ մեծացնում տնտեսական ու զբոսաշրջային գրավչությունը»,-նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ