16 07 2019

Արսեն Օհանյանն ազատվել է աշխատանքից

Արսեն Օհանյանն ազատվել է աշխատանքից

Աշխատանքի և սոցիալական ծառայության նախարար Զարուհի Բաթոյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանը։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հիշեցնենք, որ «168 ժամ» թերթը գրել էր, որ պետական պաշտոնյաները սկսել են Ֆեյսբուքով գրել միմյանց դեմ: Օրերս Սոցիալական ապահովության ծառայության (ՍԱԾ) պետի տեղակալ, նախկին ակտիվիստ Արսեն Օհանյանը Ֆեյսբուքով ի լուր աշխարհի հայտարարել է, թե պետական համակարգում ներքին լարվածություն կա: Թերթը նշել էր, որ այստեղ իրավիճակը հունից դուրս է եկել, քանի որ իրար դեմ անհաշտ պայքար են մղում հեղափոխական երկու նորեկ ղեկավարները՝ ՍԱԾ պետ Սուրեն Ղամբարյանը և նրա տեղակալ Արսեն Օհանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ