16 07 2019

Բռնաբարության, ծեծի դեպքեր. 1 օրում բացահայտվել է 65 դեպք

Բռնաբարության, ծեծի դեպքեր. 1 օրում բացահայտվել է 65 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 15-ից 16-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 65 դեպք, այդ թվում՝ 6-ը նախկինում կատարված։ 

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 12-ական, անձնական ունեցվածքի գողության ու ծեծի 4-ական, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սպանության սպառնալիքի 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, դրամանենգության, խուլիգանության, կաշառակերության, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, անհետաձգելի միջամտության որոշման պահանջը դիտավորությամբ չկատարելու, ավտոմեքենայի նույնականացման համարանիշը կեղծելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, դատական ակտը դիտավորությամբ չկատարելու, ջրերն աղտոտելու, գույքն անզգուշությամբ վնասելու և սուտ մատնության 1-ական դեպք: Հայտնաբերվել է 1 անհետ կորած և կամավոր ներկայացել՝ 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության փորձի 2-ական, մարմնական վնասվածք հասցնելու և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ