16  07  2019

Դրան Արարատի մարզպետ դրել ես ի՞նչ անես, դիր արտգործնախարար․ Բողոքի ակցիա



Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչներն ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց:  Բնակիչների խնդիրը կապված է ոռոգման ջուր չունենալու հետ: Նրանք բողոքում են, որ ոռոգման  ջուր չունեն այգիները ոռոգելու համար: Գյուղում արդեն  7 օր է՝ ջուր չկա, իսկ բերքը չորանում է: 

Գյուղացիները դժգոհություն  հայտնեցին նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանից, նշելով, որ նա անգամ չի  կարողանում իրենց հարցերին պատասխանել:

Բնակիչները նշեցին, որ խնդիրն օրհասական է, չեն գնալու, մինչև որևէ լուծում չտրվի: Նրանք  հանդիպում են պահանջում  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:  

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ