15 07 2019

Ի՞նչ է լինելու ծաղկած Սևանա լճի ճակատագիրը. մանրամասնում է պատգամավորը



ԲՀԿ խմբակցության պատգամավորները Սևանա լճի ջրից փորձանմուշ են վերցրել և ուղարկել են Վրաստան՝ փորձաքննության: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ բնակիչները դիմել են իրենց, քանի որ լճի ջրի վտանգավոր լինելու հետ կապված հակասական տեսակետներ են հնչում՝ անորոշության մեջ պահելով բնակիչներին:

«Մենք օրերս փոքր խորհրդակցություն հրավիրեցինք, տարբեր կարծիքներ հնչեցին: Մի մասն ասում է, որ խնդիրը մեկն է՝ խայտառակ չափերի հասնող ձկնագողությունը: Մի խումբն էլ այլ պատճառաբանություն է բերում՝ նշելով ջերմաստիճանի տաքացումը: Սևանա լիճը հիվանդ է, ծանր հիվանդ է»,- ասաց Զոհրաբյանը՝ նշելով, ստեղծված իրավիճակը մի քանի տարվա անգործության արդյունք է:

Պատգամավորը նշեց նաև, որ բազմաթիվ գրանտներ են ստացվել Սևանա լիճը մաքրելու նպատակով, սակայն ոչ մի արդյունք տեսանելի չէ:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ