15  07  2019

Հայաստանն ընդգրկվել է աշխարհի «ամենաաղբաշատ» երկրների տասնյակում

Հայաստանն ընդգրկվել է աշխարհի «ամենաաղբաշատ» երկրների տասնյակում

Համաշխարհային բանկի տվյալների համաձայն՝ աշխարհը խորտակվում է աղբի մեջ, իսկ թափոնների առաջացման տեմպերը միայն արագանում են, գրում է USA Today-ը:

Աշխարհում բնակչության մեկ շնչի հաշվով ամենաշատ աղբ արտադրող երկրների վարկանշային ցանկում Հայաստանն ընդգրկվել է առաջին տասնյակում:

Համաշխարհային բանկի տվյալների հիման վրա ամերիկյան Tempo գործակալության իրականացրած հետազոտության համաձայն՝ Հայաստանն «ամենաաղբաշատ» երկրների ցանկում զբաղեցնում է 6-րդ տեղը:

Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացու տարեկան բաժին է ընկնում 16,3 տոննա թափոն (2017-ին Հայաստանում ընդհանուր առմամբ հաշվվել է ավելի քան 47 մլն տոննա թափոն):

Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ամենաշատ աղբ արտադրող երկրների եռյակում են հայտնվել Կանադան (36 տոննա), Բուլղարիան (26,7 տոննա) և ԱՄՆ-ն (26 տոննա):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ