14 07 2019

Խոշոր հրդեհ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ



Հուլիսի 14-ին, ժամը 20:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Ժամը 21:23-ին հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է քաղաքապետարանից 4 ջրատար և 59 փրկարար:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ