13  07  2019

Խոշոր հրդեհ՝ Երևանում․ քաղաքացին ծխահարվել է

Խոշոր հրդեհ՝ Երևանում․ քաղաքացին ծխահարվել է

Հուլիսի 12-ին, ժամը 20:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Զոհրապի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը և հրշեջ-փրկարարական ջոկատից յոթ մարտական հաշվարկ:

Ահազանգեր են ստացվել այն մասին, որ այրվում է մի քանի տան տանիք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:44-ին, մարվել՝ 20:55-ին:

Այրվել են Հ.Ս.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 15 քմ), Հ.Ց.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ ամբողջությամբ (մոտ 150 քմ), Ա.Մ.-ին և Ք.Մ.-ին պատկանող երկու տների տանիքների փայտյա կառուցատարրերը՝ մոտ 190 քմ, Վ.Մ.-ին և Ա.Մ.-ին պատկանող երկու տների տանիքները՝ մասամբ (մոտ 180 քմ)։

Փրկարարները տներից մեկից դուրս են բերել ծխահարված բնակչին՝ Ա.Հ.-ին (ծնված 1958 թ.), ում տեղում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ