12  07  2019

Էլեկտրոնային հարցումներն ավելի մատչելի կդառնան.փոխնախարար



«Հարթակը մեկ նպատակ ունի՝ մաքսիմալ հեշտացնել քաղաքացիների դիմումները, բողոքները և հարցումները պետական հիմնարկներին: Եվ այսօրվա թվային ժամանակաշրջանը դա թույլ է տալիս անել թվային եղանակով»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով e-request էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի գործարկմանը:

Փոխնախարարը մտահոգություն հայտնեց այն հարցի կապակցությամբ, որ օրենսդրությունն այս առումով հարմարեցված չէ կոմունիկացիան իրականացնելու համար, հետևաբար, կա նաև օրենքի որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ