12 07 2019

Սպասվում է կարճատև անձրև

Սպասվում է կարճատև անձրև

Հանրապետության տարածքում`Հուլիսի 14-16-ն առանձին շրջաններում, 12-13-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 11-ի ցերեկը, 12-ին աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով, 13-14-ը կնվազի 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում՝Հուլիսի 12-14-ը` կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ