11  07  2019

Կրակոցներ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտ. կա տուժած

Կրակոցներ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտ. կա տուժած

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտակայքում կրակոցներ են հնչել։ Tert.am-ի տեղեկություններով՝ դեպքի վայրից մի տղամարդու հրազենային վնասվածքներով տեղափոխել են բժշկական կենտրոն: 
Միջադեպի վերաբերյալ Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ Ոստիկանությունը միջադեպի վերաբերյալ ահազանգ ստացել է:  «Հրազենային վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ: Դեպքի բոլոր հանգամանքներն այս պահին պարզվում են»,- ասաց Էդգար Ջանոյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ