11  07  2019

Ծառայողական ավտոմեքենաների թիվը կավելանա՞. բանավեճ կառավարությունում



Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց տեսչական մարմիններին ծառայողական մեքենաներ տրամադրելու վերաբերյալ հարցը: Ըստ նախագծի՝ 91 ծառայողական մեքենաները պետք է բաշխվեն հետևյալ տեսչական մարմինների միջև․

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ 31 ծառայողական ավտոմեքենա,

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ 10 ծառայողական ավտոմեքենա,

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ 30 ծառայողական ավտոմեքենա,

Կրթության տեսչական մարմին՝ 3 ծառայողական ավտոմեքենա,

Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝ 3 ծառայողական ավտոմեքենա,

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ 14 ծառայողական ավտոմեքենա:

Ինչպես նշեց զեկուցող, կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ տեսչական մարմինների աշխատանքների բնականոն ընթացքը ապահովելու, օրենքով իրեն վերապահված գործառույթների իրականացումը պատշաճ և ամբողջական իրականացնելու նպատակով նախագծով առաջարկվում է տեսչական մարմիններին տրամադրել ավտոմեքենաներ, 1-ական ավտոմեքենա՝ տեսչական մարմնի ղեկավարների համար, իսկ մնացած ավտոմեքենաները՝ որպես սպասարկող ծառայողական ավտոմեքենաներ:

Նախագծի հետ կապված առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անհամաձայնություն հայտնեց, որից հետո վարչապետն առաջարկեց հարցն հանել օրակարգից և հավելյալ քննարկում կատարել:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ