10 07 2019

Քաշքշուկ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և ոստիկանների միջև



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի կենտրոնական փողոցներում՝ ցանկանալով շարժվել դեպի Հանրապետության հրապարակ: Սակայն ոստիկանները թույլ չտվեցին աջակիցներին առաջ շարժվել՝ պատ կազմած փակելով ճանապարհը:

Ակցիայի ընթացքում ոստիկանության և Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միջև տեղի ունեցավ բախումներ, մի քանի հոգի բերման ենթարկվեցին:

Այնուհետև աջակիցները երթով շարժվեցին դեպի ոստիկանության Կենտրոնի բաժին՝ ի պաշտպանության բերման ենթարկվածների:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ