09 07 2019

Ի՞նչ պայմաններում են պահվում ստերջացվող շները․ ավագանու անդամն ահազանգում է

Ի՞նչ պայմաններում են պահվում ստերջացվող շները․ ավագանու անդամն ահազանգում է

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի կողմից ստեղծված թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող ՀՈԱԿ՝ իրենց  այցելությանը։ Ֆեյսբուքյան էջում նա գրում է․

«Շտաաաապ

Սա քաղաքային իշխանության կողմից ստեղծված ՀԱՈԿ-ն է, որը «զբաղվում» է շների ստերջացմամբ եւ որի մասին օր ու գիշեր թմբկահարում են իմ քայլականները։ Ընկերնե՞ր, սա՞ է այդ միջազգային ստանդարտներին համապատասխան կառույցը։

✅ 1 վանդակում 5 շուն շնչահեղձ են լինում

✅ շների համար կերակուր չկա

✅ բժշկական թափոնի ոչ մատիան կա, ոչ էլ պարզ է՝ ու՞ր են գնում դրանք։ Գուցե եւ կենցաղային աղբի աղբաման

✅ դեղորայքը տեսնում եք ՝ ինչ պայմաններում են

✅ վակցինայի 3 տուփ կա ընդամենը՝ այն էլ մթերային սառնարանում։

✅ «վիրահատված» շները նետվում են վանդակների վրա

✅ որեւէ փաստաթուղթ գոյություն չունի

Մնացածը քիչ անց...»,–նշել է նա՝ կից լուսանկարներ հրապարակելով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ