09 07 2019

Կառավարությունը խիստ պատժիչ օրենսդրական փաթեթ է բերել խորհրդարան



ՀՀ կառավարությունն առաջարկում է օրենսդրական փոփոխություններ, որոնցում բավականին խիստ պատիժներ են սահմանում բնության և կենդանական աշխարհի հետ ոչ պատշաճ վարվելու դեպքում։ Մասնավորապես, առաջարկում է խստացնել ապօրինի ծառահատումների և ծառերի տեղափոխման համար նախատեսվող պատիժները։ Ծանրացուցիչ հանգամանքներ են ապօրինի անտառհատումներն ու շահույթ ստանալու նպատակով անտառհատումները։ Նման հանցագործության համար քաղաքացին կարող է տուգանվել նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով և անգամ ազատազրկվել մինչև երկու տարով։ Կովկասյան ընձառյուծի որսի համար նախկինում տուգանքը կազմում էր 3 մլն դրամ, ապա հիմա առաջարկվում է դարձնել 100 մլն դրամ։ Նախագիծը խորհրդարանում ներկայացրեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ