08 07 2019

ՊՆ համարանիշներով մեքենան կողաշրջվել է․ Shamshyan.com

ՊՆ համարանիշներով մեքենան կողաշրջվել է․ Shamshyan.com

Արարատի մարզում ավտովթար է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սևակավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում, ՀՀ ՊՆ համարանիշներով УРАЛ մակնիշի ՊՆ 2426 Տ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Այս պահին դեպքի վայր են ժամանում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները: Ճանապարհային ոստիկանությունն ու Ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը: Վթարի հետևանքով 1 հոգի թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ որևէ մեկի կյանքի վտանգ չի սպառնում, թեթև վնասվածքներ է ստացել վարորդը, ում տրամադրվել է համապատասխան բուժօգնություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ