07  07  2019

Վրաստանում ողբերգական վթարի մեքենայի վարորդը քնել է ղեկին․ Թորոսյան

Վրաստանում ողբերգական վթարի մեքենայի վարորդը քնել է ղեկին․ Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Սահմռկեցուցիչ տեղեկատվություն պետք է տամ, թեկուզ նախնական։

Վրաստանում վթարված մեքենան Mercedes A Class է (նկարում)։ Մեքենայում եղել է 8 հոգի, այսինքն՝ 3-ով ավելի, քան թույլատրված է։ Նրանցից երկուսը, նախնական տվյալներով, երթևեկել են բեռնախցիկում։ Ճամփորդությունը եղել է գիշերով և վարորդը քնել է ղեկին՝ հարվածելով ճանապարհի բետոնից պատնեշներին։ Մնացածը գիտեք, հավաստի տեղեկատվության համար հետևեք պաշտոնական լրահոսին։

Չգիտեմ նույնիսկ ինչ կոչ անեմ մեր վարորդներին։ Մտածում եմ, հավանաբար, բոլոր վարորդական իրավունքները պետք է չեղարկել և բոլորից նորից շատ խիստ քննություն վերցնել»:

Հիշեցնենք, որ Վրաստանում հայկական մեքենա է վթարվել: Դեպքը տեղի է ունեցել Գորիի մոտակայքում: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը

«Ցավոք կան զոհեր և վիրավորներ: Նախնական տվյալներով 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:

Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է, վերջիններիս տեղափոխում են Թբիլիսիի հիվանդանոց:

Կապի մեջ ենք մեր վրացի գործըներների հետ, արվում է ամեն ինչ` վերջիններիս կյանքերը փրկելու, ինչպես նաև Հայաստան տեղափոխելու համար»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ