06  07  2019

Զոդի կամրջի վթարի վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արսեն Թորոսյան

Զոդի կամրջի վթարի վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած սարսափելի վթարին, նշեց՝ նախնական տվյալով կա 12 վիրավոր, որից 4-ը Արարատի ԲԿ-ում բուժօգնություն են ստացել և դուրս գրվել։

Նա հայտնել է, որ Արարատի ԲԿ-ում այժմ մնացել է մի երեխա և մի 42-ամյա տղամարդ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

«Եվս մեկ պացիենտ գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ի նյարդաբուժական բաժանմունքում, մեկ երեխա գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում՝ ձեռքի կոտրվածքով, 4 պացիենտ գտնվում են Այրվածքաբանության կենտրոնում, որից մեկը տեղափոխվում է «Արմենիա» ԲԿ, որովհետեւ բուն այրվածքային խնդիրն այնքան ծանր չէ, որքան մյուս խնդիրները: Այսինքն՝ քրոնիկ հիվանդանություններ, կոտրվածքներ ունի, դրա համար տեղափոխում ենք բազմապրոֆիկ ԲԿ»,-նշեց նախարարը։ Տեղափոխվողը Սողոմոն Հակոբյանն է։

Նախարարի խոսքով՝ Այրվածքաբանության կենտրոնում գտնվող 3 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսինը՝ ծանր, երրորդինը՝ մինջին ծանրության։

Հիշեցնենք, որ Երևան-Երասխ ճանապարհին ողբերգական վթար է տեղի ունեցել։ Կա 6 զոհ, 12 վիրավոր, այդ թվում՝ երեք երեխա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ