02 07 2019

«Ջրի մաֆիա» կա՞, թե ոչ. պարզաբանում է Ջրային կոմիտեի նախագահը



««Ջրի մաֆիա» մի քիչ բարձր է հնչում անբարեխիղճ, ոչ պարտաճանաչ, իրենց բիզնեսի շահերը պաշտպանող մարդիկ են, որոնք տարիներ շարունակ ունեցել են ջուր, ոռոգման ջրի դիմաց կամ չեն վճարել, կամ չնչին են վճարել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը։

Ջրային կոմիտեի նախագահը հիշեցրեց, որ այս ոլորտում քրեական գործեր կան հարուցված։

Հարցին՝ արդյոք նախկին պաշտոնյաներ կա՞ն այդ ցուցակներում՝ արձագանքել է. «Նախկին պաշտոնյաները հիմնականում իրենց անուններով չեն իրականացրել, կան տարբերակներ, որտեղ շաղկապված են ընկերների, բարեկամների անուններով, սակայն նախկին բարձրաստիճան պաշտոնյա՝ որպես ջրօգտագործող ՝ չկա»։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ