28 06 2019

Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև

Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև

Հանրապետության տարածքում`

Հունիսի 28-30-ը, հուլիսի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը՝ առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումներ եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ից հուլիսի 1-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝ Հունիսի 28-30-ը, հուլիսի 1-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` նաև քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ