26  06  2019

Իշխանությունները ռեյդեր են անում, իսկ քաղաքում օրը ցերեկով մարդ են դանակահարում. Վահան Բաբայան



«Մեր խնդիրն է, որ Երևանում որևէ քաղաքացի օրը ցերեկով չկարողանա հանիրավի նման վտանգի առջև կանգնել, ինչպես Արմեն Ամիրջանյանի հետ տեղի ունեցավ: Առանց պատճառի՝ մոտենում են մարդուն, հայհոյում, ու երբ Արմենն ուզում է կարգի հրավիրել տվյալ անձնավորությանը, մեքենայից դանակը հանում են և հարվածում», - լրագրողների հետ զրույցում խոսելով «Ռեֆորմիստների կուսակցության» անդամ Արմեն Ամիրջանյանի դանակահարման մասին, ասաց կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։

Բաբայանը նշեց, որ տեղի ունեցածին առայժմ չեն կարող քաղաքական կամ այլ գնահատական տալ. «Դրանով պետք է զբաղվի ոստիկանությունը: Ինչի՞ է վերածվել մեր քաղաքը. իշխանությունները ռեյդեր են անում, գովերգում են, որ հասարակական անվտանգությունը պետք է առաջնային տեղում լինի, ստացվում է, որ իրենց կատարած քայլերից հետո քաղաքում նման դեպքեր կարող են տեղի ունենալ», - ասաց Բաբայանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ