26 06 2019

Հայկ Մարությանն առաջարկում է Երևանում երթևեկության արագության շեմը նվազեցնել

Հայկ Մարությանն առաջարկում է Երևանում երթևեկության արագության շեմը նվազեցնել

Առաջարկում եմ քննարկել Երևանում երթևեկության արագության շեմը 60 կմ/ժամից 50 կմ/ժամ նվազեցնելու հարցը: Այս մասին հունիսի 26-ին Երևանի ավագանու նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Չեմ կարծում, որ արագության իջեցումը կխոչընդոտի երթևեկությանը, որովհետև ես շատ են տեսել, որ ոմանք արագ վարելով գնում են, հետո կարմիրի տակ հավասարվում ես իրենց ու մտածում՝ եղբայր, ոնց որ թե շտապում ես, բայց շատ հեռու չես գնա, եթե չես պատրաստվում կարմիրի տակով անցնել: Այսինքն 50-ով ես գնում, թե 80-ով, կարմիր տակ կանգնելու ես»,-ասաց Մարությանը:

Նա նախ նշեց, որ տվել է հանձնարարություն, որ Երեւանի բոլոր անցումների վրա հատուկ լուսավորություն լինի:

Նա հավելեց, որ ինքը շաբաթ-կիրակի մոնիտորինգ է անում և տեսնում, որ շատ դեպքերում մարդիկ չեն օգտվում վերգետնյա կամ ստորգետնյա անցումներից.

«Եթե մենք ամբողջ քաղաքը պատենք վերգետնյա և ստորգետնյա անցումներով, ես ձեզ վստահեցնում եմ, որ խնդիրը չի լուծվի, որովհետեւ մարդիկ գերադասում են անցնել ուղիղ և արագ: Պետք է լինի մունիցիպալ ոստիկանություն, որը վերգետնյա և ստորերկրյա անցումների մոտ թույլ չտա փողոցով անցնել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ