25 06 2019

ԶՈւ ներկայացուցիչները կուսումնասիրեն զինակոչիկների հարցերով բողոքները

ԶՈւ ներկայացուցիչները կուսումնասիրեն զինակոչիկների հարցերով բողոքները

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում հունիսի 25-ին  կայացել է 2019թ. ամառային զորակոչին ընդառաջ ձևավորված քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ  հանձնաժողովում ներգրավված իրավաբանները, բժիշկները, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչները մինչև 2019թ. ամառային զորակոչի ավարտը կուսումնասիրեն զինակոչիկների և նրանց ծնողների դիմումներն ու բողոքները, անհրաժեշտության դեպքում` միջնորդություններ կուղարկվեն ԶՈՒ համապատասխան օղակներ զինակոչիկների առողջական վիճակի կրկնակի հետազոտություններ անցկացնելու նպատակով: 

Հիշեցնենք, որ հանձնաժողովի նիստերը գումարվում են երեքշաբթի և ուրբաթ օրերին` Մոսկովյան 5 հասցեում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում: Դիմում-բողոքներն ընդունվում են աշխատանքային օրերին` մինչև ժամը 17:00-ն: Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:

Տեղեկությունների համար զանգահարել /010/ 52-34-82 հեռախոսահամարով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ