24 06 2019

Ինչպե՞ս է կալանավորը փախել մոր թաղման արարողությունից․ տեսանյութ

Ինչպե՞ս է կալանավորը փախել մոր թաղման արարողությունից․ տեսանյութ

Երևանում մոր թաղմանը մասնակցող կալանավորի փախուստի փորձից կադրեր են հրապարակվել։

Կալանավորը սգո սրահի բակում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով փորձել է դուրս գալ տարածքից, այնուհետև մեքենայով հարվածել է դարպասի փեղկը պահող հատվածին, որից դարպասի փեղկը կոտրվել է, և կալանավորին հաջողվել է լքել սգո սրահի տարածքը։

Հիշեցնենք, որ Աջափնյակ վարչական շրջանում գործող «Գոռ» սգո սրահի տարածքում դատարանի որոշմամբ մոր թաղման արարողությանը մասնակցող կալանավոր, 30-ամյա Մարտին Խաչատրյանը Արարատի մարզի բնակիչ Ռոբերտ Բալայանին պատկանող, թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 35 NA 696 համարանիշի ավտոմեքենան առեւանգել է եւ դիմել փախուստի:

Նրան սգո սրահ ուղեկցող Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ եւ անվտանգության բաժինների ծառայողները հետապնդել են, սակայն նա դիմել է փախուստի, չի ենթարկվել նրաց «կանգնիր» օրինական պահանջին, կոտրել է սգո սրահի երկաթե դարպասները եւ դուրս եկել սրահի տարածքից: «Նուբարաշենի» բանտի աշխատակիցները, որպես նախազգուշացում, 4 անգամ օդ են կրակել, ինչից հետո նա կրակոցների ձայնից իրար է խառնվել եւ բախվել սգո սրահի հարեւանությամբ կայանված 2 ավտոմեքենաների՝ նույնպես վնասելով այդ ավտոմեքենաները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ