23  06  2019

Ռուսաստան-Վրաստան ցամաքային ճանապարհը փա՞կ է

Ռուսաստան-Վրաստան ցամաքային ճանապարհը փա՞կ է

Հյուսիսային Օսիայի իրավապահ մարմինները հերքել են լուրերն այն մասին, թե  Վերին Լարսի անցակետում ռուսական կողմը մեքենաներին չի թույլատրում ուղևորվել Վրաստան: Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն։

«Մենք աշխատում ենք բնականոն ռեժիմով: Բոլոր ուղղություններն աշխատում են, հերթեր չկան: Կուտակվում է առավելագույնը 20-30 մեքենա, որոնք սպասում են 10 րոպե»,- նշել է մաքսային ծառայության աշխատակիցը՝ ընդգծելով, որ սահմանապահները քաղաքացիներին չեն համոզում հրաժարվել Վրաստան ուղևորությունից, քանի որ նրանք ունեն այդ իրավունքը։ Աշխատակցի խոսքով՝ իրենց պարզապես տեղեկացնում են, որ հուլիսի 8-ից ՌԴ նախագահի հրահանգով դադարեցվելու է Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը։

«Ներկայում ռուսական կողմից դեպի Վրաստան մուտքի արգելք սահմանելու վերաբերյալ հրաման չի ստացվել»,- նշել է զրուցակիցը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ