21  06  2019

Երևանի քաղաքապետարանը ո՛չ մերժում է «Կյանք և ազատություն» գրքի գովազդի թույլտվությունը, ո՛չ բավարարում

Երևանի քաղաքապետարանը ո՛չ մերժում է «Կյանք և ազատություն» գրքի գովազդի թույլտվությունը, ո՛չ բավարարում

«Կոնտրա լեգեմ» փաստաբանական բյուրո է դիմել Սփեյս Մենեջմենթ ՍՊԸ-ն, որը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գրքի իրավատերը և հայտնել, որ Երևանի քաղաքապետարանը հրաժարվում է գովազդի թույլտվություն տրամադրել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Ինչպես հայտնել էի, Երևանի քաղաքապետարանը մերժել է իմ վստահորդին (իրավատիրոջը) պատկանող գրքի գովազդի թույլտվության տրամադրումը։ Չէի հասցրել ուշքի գալ քաղաքապետարանի նախորդ աղաղակող խախտումից, ստեղծվեց այս խնդիրը։

Երևանի քաղաքապետարանը ո՛չ մերժել է գովազդի թույլտվության տրամադրումը, ո՛չ բավարարել է այն և ո՛չ էլ մատնանշել է, թե դիմումի թերությունն ինչումն է կայանում։ Ստեղծվել է իրավիճակ, երբ մենք չգիտենք դիմումի մեջ ինչը շտկենք, որպեսզի ստանանք գովազդի թույլտվությունը։

Անկեղծ, ես ուղակի չեմ ուզում հավատալ, որ գիրքը ևս քաղաքական շահարկումների առիթ է դարձել։ Ես ցանկանում եմ հավատալ այն ստին, որ քաղաքապետարանը կոմպետենտ չի գտնվել։

Խնդրի լուծման նպատակով փորձեցի դիմել գովազդի վարչության պետին, սակայն ինձ հայտնեցին, որ տեղում չէ, հետո կզանգի, մնացածը՝ ըստ սցենարի։

Հավատալով իմ հորինած ստին՝ ես քաղաքապետարանին տալիս եմ հնարավորություն փրկվելու խայտառակությունից։ Երկուշաբթի կմուտքագրեմ վերադասության կարգով վարչական բողոք՝ հույս ունենալով, որ կհաղթանակի ողջախոհությունը։

Խնդրի իրավական կողմը. Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀօրենքի 32-րդ հոդվածի՝ Եթե դիմումում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա վարչական մարմինը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք` նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա վարչական մարմինը դիմողին առաջարկում է սահմանված ժամկետում համալրել այդ ցանկը:

Վկայակոչված նորմի իմաստով՝ եթե վարչական մարմինը դիմումի մեջ հայտնաբերում պրոցեսուալ խախտումներ պարտավոր է մատնացույց անել դրանք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ