20  06  2019

Պաշտոնյա եղբայրների «ջիջիլը»

Պաշտոնյա եղբայրների «ջիջիլը»

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը իր ինստագրամի էջի «սթորի» հատվածում տեղադրել է իր և եղբոր՝ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի նկարը՝ մակագրելով՝ «Որտե՞ղ կցանկանայիր աշխատել դու․ գործադիրում/օրենսդիրում»։

Հիշեցնենք որ Սարգսյան եղբայրները հեղափոխության ժամանակ մշտապես ուղեկցում էին Նիկոլ Փաշինյանին։ Ասում են՝ թիկնապահներն են եղել, ջրի շիշն են բռնել և այլն։

Իշխանափոխությունից հետո մի եղբայրը ընտրվել է պատգամավոր, մյուսը դարձել է վարչապետի օգնական։

Հատկապես վերջերս հայտնի դարձավ պատգամավոր եղբայրը նա առաջին ատյանի դատավորին ճնշելու կոչերով, հետո՝ Երևանի փողոցներում թանկարժեք սպորտային մեքենա վարելով ու ըստ մամուլի՝ թիկնապահներով շրջելով։ Ըստ նույն մամուլի, վարչապետն անգամ Հայկ Սարգսյանի մասին ասել է, թե․ «Այդ ո՞նց է իրեն պահում, ասեք՝ էլ աչքիս չերևա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ