20 06 2019

Հունիսի 20-ը Փախստականների միջազգային օրն է

Հունիսի 20-ը Փախստականների միջազգային օրն է

Հունիսի 20-ին նշում են փախստականների համաշխարհային օրը։ Այն հաստատվել է 2000 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից: Աշխարհում փախստականների 80%-ը կանայք եւ երեխաներ են: 

Միջազգային իրավունքի համաձայն՝ փախստականները մարդիկ են, որոնք չեն կարող կամ չեն ցանկանում վերադառնալ իրենց երկիր, հայրենի հող՝ հետապնդումների զոհ դառնալու մտավախության պատճառով:

Այժմ աշխարհում կա 22,5 մլն փախստական եւ 25 մլն ներքին տեղահանվածներ: Նրանց քառորդ մասը Սիրիայից եւ Իրաքից են: Սիրիայի հակամարտությունը 11 մլն մարդու ստիպել է լքել իրենց տները:     

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ