19 06 2019

Անգրագետ մոտեցում է եղել․ ՊՆ-ն՝ եզդի զինվորներին խաչ կրել պարտավորեցնելու մասին

Անգրագետ մոտեցում է եղել․ ՊՆ-ն՝ եզդի զինվորներին խաչ կրել պարտավորեցնելու մասին

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ եզդի ազգից որպես ազգային փոքրամասնության պատգամավոր Ռուստամ Բքոյանը ՊՆ-ին հարց ուղղեց այն մասին, թե արդյոք կա նախարարի հրաման, որ բոլոր զինվորները պետք է խաչ կրեն։ Պատգամավորը օրինակ բերեց, որ սպաներից մեկը բարձրաձայնել է, որ շարքում իրավունք ունեն կանգնել միայն այն զինվորները, ովքեր խաչ են կրում, իսկ եզդիները խաչապաշտ չեն։

ՊՆ Դավիթ Տոնոյանը պարզաբանեց. «Խաչերը եղել են մեր Վեհափառի նվիրատվությունը զինված ուժերին եւ մենք ուղղակի կարգ ենք սահմանել, թե ինչպես կրել, ինչ չափով եւ որտեղ: Եթե եղել են ինչ-որ այլեւայլություններ մեր հրամանատարական կազմի կողմից եզդի զինծառայողների նկատմամբ, խնդրում եմ, տվյալները փոխանցեք, շատ խիստ կպատժվեն, խտրականություն չի կարող լինել»։ Համոզված եղեք, որ դա ինչ-որ անգրագետ մոտեցում է եղել»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ