13 06 2019

Բողոքի ցույց․ պահանջում են, որ ադրբեջանցուն սպանած հայը պատիժը կրի Հայաստանում



Այսօր՝ հունիսի 13-ին կառավարության մոտ բողոքի ակցիա են կազմակերպել մի խումբ քաղաքացիներ՝ պահանջելով ՀՀ քաղաքացի Արման Առաքելյանին արտահանձնել Հայաստանին, որը ՌԴ-ում դատապարտվել է 18 տարվա ազատազրկման և այժմ հիմա Մուրմանսկի կալանավայրում է: Ցուցարարները պահանջում են պատկան մարմիններին տալ համաձայնությունը, որ ՀՀ քաղաքացին Հայաստանում կրի իր պատիժը.

«Արման Առաքելյանը սպանել է ադրբեջանցու, որը փորձել է ոտնահարել հայի արժանապատվությունը: Մենք պետք է մեր հայի ճակատագրի հանդեպ անտարբեր չլինենք: Եթե մարդը հանցագործ է, նա մեր հանցագործն է:  Մենք դիմում ենք արդարդատության նախարարության, նրանք առանց պատճառաբանության չեն համաձայնվում: Ռուսաստանը տալիս է Հայաստանին, Հայաստանը չի ընդունում»,- ասաց ակցիայի մասնակիցներից:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ