03 06 2019

Մարտունիում պատմական օր էր․ Արցախի նախագահի խորհրդական

Մարտունիում պատմական օր էր․ Արցախի նախագահի խորհրդական

Մարտունի քաղաքում հունիսի 2-ին, բացվել են հիմնանորոգված մանկապարտեզ, նոր մարզասրահ և նոր մարզադաշտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը` լուսանկարներ հրապարակելով։

«Չեմ չափազանցի, եթե ասեմ, որ այսօր Մարտունիում պատմական օր էր։ Հիմնանորոգված շքեղ մանկապարտեզ, նոր ասֆալտապատ ճանապարհ, նոր մարզասրահ, նոր մարզադաշտ։ Դեռ չեմ ասում, որ CONIFA-ի գավաթի առաջնության խաղն էլ մեծ ուրախություն պատճառեց մարտունեցիներին։ Եվ այս ամենը 2 նախագահների ներկայությամբ՝ Արցախի և Հարավային Օսեթիայի»,- գրել է նա։

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են որ նոր մանկապարտեզի, մարզասրահի և մարզադաշտի բացման հանդիսավոր արարողություններին մասնակցել է նախագահ Բակո Սահակյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ